Թող ընդդիմությունը անհանգստանա իր համար եւ չստանձնի գործող իշխանության հոգսերի շքեղությունը: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնության քննարկմանը:
«Հասկացեք, ի վերջո: Մեր քաղաքական համակարգն ամուր կդառնա, եթե մենք բոլորս ընդհանուր գործ անենք: Այժմ էլ նախաձեռնություն եք ներկայացրել, բայց միայն սպասում եք, որ մենք դեմ քվեարկենք, որ հետո ասեք՝ նայեք, թե ովքեր են, կրկին չեն ուզում մեզ լսել, ամեն ինչ խեղդում են: Իբր իշխանության ճգնաժամ է»,- ասել է Սահակյանը:
Նա նաեւ հայտնել է, թե իշխանությունը քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները եւ արդնե խնդրել է ընդդիմությանը հետաձգել քննարկումները այդ հարցով:




























