Մեծամասնական պատգամավորների օգտին հայտարարությունը (այն մասին, որ նրանք ավելի հասանելի են ընտրողների համար) մաքուր բլեֆ է: Խորհրդարանական ընտրություններում 100% համամասնական ընտրակարգի անցնելու մասին ոչ իշխանական խորհրդարանական ուժերի նախաձեռնության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաեւ հավելեց, որ լայնածավալ ընտրախախտումները չի կարելի դիտարկել իշխանությունը համակարգված չարաշահումից անջատ: Մեծամասնական համակարգից հրաժարումը կարեւոր է՝ որպես այդ խնդիրները լուծելու միջոց. եթե դադարեն տեղերում ընտրել, տեղական հարուստների համար կփակվի դեպի մանդատ ճանապարհը, որոնք իշխանությունների գիտությամբ եւ թողտվությամբ կաշառում են ընտրողներին:
«Մեծամասնական համակարգն իր առավելություններն ունի: Բայց հայտարարել, որ մեծամասնական պատգամավորներն ավելի հասանելի են ընտրողներին, մաքուր բլեֆ է: Ես կարող եմ բազմաթիվ պատգամավորների անուններ նշել, որոնց ընտրել են, բայց այդպես էլ ոչ մի անգամ չեն տեսել»,- հայտարարեց նա:




























