Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավարտել են դռնփակ հանդիպումը: Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է Պուտինի՝ դեկտեմբերի 1-ին Անկարա կատարած այցի շրջանակում:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, երկու երկրների ղեկավարների բանակցությունները նախատեսվածից գրեթե երեք անգամ ավելի երկար են տեւել: Կանոնակարգի համաձայն, հանդիպմանը 1 ժամ եւ 15 րոպե էր հատկացված. այն սկսվել է նախատեսվածից շուտ՝ ժամը 15:20-ին, եւ ավարտվել 18:30-ին:

Հաղորդվում է, որ բանակցությունների արդյունքների մասին Պուտինն ու Էրդողանը կխոսեն մամուլի ասուլիսի ընթացքում: