Անկարայում դեկտեմբերի 1-ին կայացած Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո սկսվել է Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության միձեւ բարձր մակարդակի հանամագործակցության խորհրդի 5-րդ նիստը:
Կրեմլի կայքի փոխանցմամբ, Խորհրդի նիստը նվիրված է առեւտրա-տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության հարցերին: Բանակցությունների արդյունքներով ենթադրվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, ռուսական կողմը ներկայացնում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսական պատվիրակության մեջ ընդգրկված են նաեւ էներգետիկայի, տնտեսական զարգացման, արդարադատության, տրանսպորտի եւ աշխատանքի նախարարներ Ալեքսանդր Նովակը, Անդրեյ Ուլյուկաեւը, Ալեքսանդր Կոնովալովը, Մաքսիմ Սոկոլովը եւ Մաքսիմ Տոպիլինը, Ռոսսոտրուդնիչեստվայի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:



























