Ռուսաստանը կդառնա Թուրքիայում կառուցվող Ատոմային էլեկտրակայանի սեփականատերը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին դեկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նախագիծն ինքնատիպ է այն իմաստով, որ առաջին անգամ կառուցվում է «վճարիր, տիրիր, շահագործիր» սկզբունքով: Այսինքն՝ ռուսական ընկերությունը լինելու է այդ կայանի սեփականատերը: Իհարկե, դա հսկայական ներդրում է՝ 20 մլրդ»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը: