Սիրիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով, բնակչությունը սատարեց գործող նախագահ Բաշար Ասադին: Ըստ ՏԱՍՍ գործակալության, այս մասին դեկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հարցը, արդյո՞ք մենք պնդում ենք, որ պարոն Ասադը մնա իշխանության ղեկին, մենք վերահասցեագրում ենք սիրիացի ժողովրդին. ամեն դեպքում, այնտեղ ընտրություններ կայացան: Կարելի է տարբեր կերպ դրանց վերաբերվել, բայց այդ ընտրությունները ցույց տվեցին, որ գործող նախագահ Ասադը Սիրիայի բնակչության շրջանում բավական մեծ աջակցություն է վայելում»,- ընդգծել է Պուտինը:
Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին խոստովանել է, որ Սիրիայում տիրող իրադրության հարցում իր եւ Պուտինի տեսակետները տարբերվում են, բայց նույնն են «Իսլամական պետության» եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցում:



























