Արբեջանում լրջորեն մտահոգված են Մինգեչաուրի ջրամբարի անվտանգությամբ:

musavat.com-ի փոխանցմամբ՝ անհանգստության երկու պատճառ կա՝ հնարավոր երկրաշարժը եւ պատերազմի նախապատրաստությունները:

Միլի, Մուղանի եւ Շիրվանի ցածրադիր վայրերի ոռոգման համար օգտագործվող եւ տարածաշրջանի բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարում ապահովող Մինգեչաուրի ջրամբարն արդեն վաղուց գնահատվում է ՝որպես ակտիվ սեյսմիկ օբյեկտ: Այսպես, մասնագետները պնդում են, որ ջրամբարի տակ երկրաշարժի օջախ է գտնվում եւ ջրի մակարդակի բարձրացման դեպքում մեծանում է  նաեւ սեյսմիկ վտանգը: Եթե հաշվի առնենք Մինգեչաուրի տարածքում պարբերաբար  տեղի ուենցող երկրաշարժերը, ապա ջրամբարը կարելի է համարել վտանգի լրջագույն աղբյուր: Ամենավտանգավորն այն է, որ ջրամբարում ցանկացած պատահար երկրի մեծ մասում կարող է հանգեցնել ջրհեղեղի: Մասնագետների կարծիքով, եթե ջրամբարում ջրի մակարդակը գերազանցի թույլատրելի 86 մետերը, ապա անգամ ոչ ուժեղ ստորգետնյա ցնցումները երկրի համար լրջագույն աղետի կվերծվեն:  Որոշ տեղեկություններով՝ 2010թ. ջրհեղեղներից հետո Մինգեչաուրի ջրամբարում հոսքեր են նկատվել: Վրաստանում գարնանը եւ աշնանը առատ անձրեւներից հետո Քուրի ջուրը կարող է բարձրանալ, ինչն էլ իր հերթին կազդի ջրամբարի ջրի մակարդակի բարձրացման վրա:

Հաշվի առնելով պատերազմի հավանականությունը՝ Ադրբեջանի կառավարությունը ուժեղացրել է այդ օբյեկտի անվտանգության միջոցառումները՝ ստեղծելով ՀԷԿ-ի ամբողջ պարագիծը վերահսկող համակարգ, ջրամբար եւ երեք կարեւոր ինժեներական կառույցներ: Այստեղ նաեւ տեղադրված են 4 հսկիչ անցակետեր՝ հագեցած անվտանության ժամանակակից համակարգերով:

Սակայն աղբյուրը միանգամից պնդում է, որ ՀԷԿ-ի համար Հայաստանի կողմից վտանգ չկա, քանի որ օբյեկտը խոշոր է եւ տեխնիկապես դժվար է դիվերսիա իրականացնել: Պատերազմի դեպքում Մինգեչաուրի ՀԷԿ-ը հատուկ նշանակություն ձեռք կբերի՝ ռազմավարական դեր խաղալով ինչպես Բաքվի թիկունքի, այնպես էլ ճակատի համար: