Հռոմում մաֆիայի հետ կապերի մեղադրանքով 28 մարդ է կալանավորվել: Հետաքննության շրջանակում խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքային եւ տարածաշրջանային վարչակազմի գրասենյակներում, հայտնում է ANSA-ն:
Հետաքննության 37 ֆիգուրանտների թվում է Հռոմի նախկին քաղաքապետ Ջանի Ալեմանոն, նաեւ՝ նրա աշխատակազմի անդամներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, ոստիկանությունն առգրավել է գույք եւ 200 մլն եվրոյի արժեքավոր իրեր:
Քննիչները պարզում են մի քանի մրցույթների կայացման հանգամանքները, ինչպես նաեւ պետական նախագծերի ֆինանսավորման մանրամասները: Մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են նաեւ կաշառակերության եւ մայրաքաղաքի ու Լացիո մայրաքաղաքային շրջանի հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած կապերի մեջ:



























