Ռիգայի մորթիների խանութից 6 դիմակավորված անձինք 46 մուշտակ են գողացել՝ խանութին պատճառելով 188 հազար եվրոյի վնաս, հայտնում է պետական ոստիկանության մամուլի ծառայությունը:
Կողոպուտը տեղի է ունեցել Մուկուսալաս փողոցում. գողերը ջարդել են տարհանման ելքի դռների ապակին գողացել մուշտակները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:



























