Ֆրանսիայում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին անվանել է անկյալ եւ ֆրանսիացիներին կոչ է արել դուրս գալ Եվրամիությունից:

Երբ «Ազգային ճակատի» առաջնորդին խնդրել են համառոտ նկարագրել 4 քաղաքական գործիչների, Մարին Լը Պենը Ֆրանսուա Օլանդին բնութագրել է՝ որպես «խաբեբա անկյալ», Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոտ Յունկերին «կեղծավոր», իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային «հիասթափություն»: Դրական գնահատականի է արժանացել միայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ում Լը Պենն անվանել է «Երկաթյա լեդի», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆրանսիացի քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ այժմ ԵՄ-ն հիշեցնում է բանտ, որից անհնար է դուրս գալ:

«Այո, մեզ փորձարկվող ճագարների պես վերցրին եւ նստեցրին միասնական եվրոպական տանը, որը շատ քիչ է նման նրան, ինչ մեզ խոստացել էին… Իսկ հիմա ասում են. «Այ, մենք այստեղից դուրս գալու  մեխանիզմներ չենք մտածել», - հայտարարել է Լց Պենը: