Փարիզի ոստիկանությունը մի քանի ամիս տեւած հետաքննությունից հետո հայանավորել է 10 վրացիների, որոնք կասկածվում են Ֆրանսիայի տարածքում ավելի քան 100 գողությունների համար: Նրանցից մի քանիսն «օրենքով գողեր» են: Այս մասին գրում է «Liberation» թերթը՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը:
Վրացիների խմբավորումը կասկածվում է այս տարվա փետրվար-նոյեմբերիի ընթացքում Փարիզում եւ նրա 10 դեպարտամենտներում կատարված բազմաթիվ գողություններում: Տվյալներ կան մոտավորապես 120 գողությունների մասին, որոնց արդյունքում ընդհանուր վնասը կազմել է 600 հազար եվրո:
Այդ «բարձր արդյունավետություն» ունեցող ավազակները, որոնցից մի քանիսը հայտնի են Շվեյցարիայում, գերմանիայում, Նիդերլանդներում, նախկին ԽՍՀՄ երկրների «օրենքով գողերի» եղբայրությունից են:



























