Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Չումմալի Սայասոնիին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:




























