Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Նեթանյահուն աշխատանքից ազատել է ֆինանսների ու արդարադատության նախարարներին:
Նեթանյահուի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետը նախատեսում է խորհրդարանը շուտափույթ ցրելու կոչ անել, դիմել ժողովրդին եւ Իսրայելը ղեկավարելու հստակ մանդատ ստանալ:
«Նախորդ շաբաթ, այդ թվում երեկ, ֆինանսների նախարար Յաիրա Լապիդան եւ արդարադատության նախարար Ցիպի Լիվնին (նրանք գլխավորում են կենտրոնամետ ուժեր) խիստ քննադատության են ենթարկել կառավարությանը, որը ես ես գլխավորում եմ: Ես այլեւս թույլ չեմ տա ընդդիմություն կառավարության ներսում»,-հայտարարել է Նեթանյահուն:




























