Կիեւում Բորիսպոլ օդանավակայանից Ավիացիայի թանգարան Տու-134 ինքնաթիռի փոխադրման ժամանակ, որով 15 տարի շարունակ ճամապարհորդել են Ուկրաինայի առաջին դեմքերը, պատահար է գրանցվել: Վթարի արդյունքում հղի կին է տուժել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Ականատեսների խոսքով, ինքնաթիռի տեղափոխման ժամանակ VW Passat մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Բորիսպոլի միջշրջանային դատախազության դատախազը, բախվել է Nissan-ին, որի ղեկին էլ հղի կին է եղել: Տուժածը հոսպիտալացվել է:

Ուկրաինական որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ, VW Passat-ում Բորիսպոլի միջշրջանային դատախազության եւս երկու դատախազ է եղել: Ականատեսները նշում են նաեւ, որ վթարի պահին երեքն էլ անսթափ վիճակում են եղել ու երկար ժամանակ չեն ցանկացել դուրս գալ մեքենայից:

Ներկայում պատահարի փաստի առիթով նախաքննական ստուգում է կատարվում: