Բահամյան կղզիներում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Մեկ մարդ զոհվել է, 10 հոգի վիրավոր է: Այս մասին տեղեկացնում է տեղական Tribune242 պարբերականը:
Ավիավթարի զոհ է դարձել 77-ամյա մի ամերիկացի: Եվս 10 մարդ, այդ թվում՝ օդաչուն, տեղափոխվել են հիվանդանոց: Տեղական ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Ռոլլեի խոսքով, 10 տեղանոց Navajo Chieftain-ը կործանվել է Էլյութեր կղզուց հեռանալուց անմիջապես հետո: Ինքնաթիռը ջուրն է ընկել ափից 170 մետր հեռավորությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի առաջին կեսին Բահամյան կղզիներում կործանվել էր մասնավոր Lear 36 ռեակտիվ ինքնաթիռը: Աղետի հետեւանքով օդանավում գտնվող բոլոր 9 անձիք էլ զոհվել էին:



























