Ուկրաինայի Գերագույն Ռադան դեկտեմբերի 2-ին հաստատել է կառավարության նոր կազմը: ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ, խորհրդարանը հիմք է ընդունել կոալիցիայի առաջարկած Ուկրաինայի նախարարների կաբինետի կազմի ձեւավորման մասին որոշման նախագիծը:

Համապատասխան փաստաթղթի օգտին քվեարկել է 339 պատգամավորներից 288-ը, դեմ՝ միայն մեկ պատգամավոր:

Այսպիսով, արդարադատության նախարար է դարձել Պավել Պետրենկոն, ՆԳՆ ղեկավար՝ Արսեն Ավակովը, փոխվարչապետի եւ տարածքային զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցրել է նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գենադի Զուբկոն, առողջապահության նախարար է դարձել Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Կվիտաշվիլին, մշակույթի նախարար՝ Վյաչեսլավ Կիրիլենկոն: Լիտվայի քաղաքացի Այվարաս Աբրամավիչուսը հաստատվել է Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում, ամերիկուհի Նատալիա Յարեսկոն դարձել է ֆինանսների նախարարության ղեկավար: Երկրի ԱԳՆ-ն ղեկավարելու է Պավել Կլիմկինը, պաշտպանության նախարար է նշանակվել Ստեպան Պոլտորակը, էներգետիկայի նախարար՝ Վլադիմիր Դեմչիշինը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել էր օտարերկրացիներին թույլ տալ երկրում ղեկավար պաշտոններ զբաղեցնել: