Ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ շուտով կարող են նոր պատժամիջոցներ կիրառել: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Ձայն ռադիոկայանը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն ուղեկցող պետական պաշտոնյային:
Պատժամիջոցները նախկին բնույթն են կրելու եւ պետք է տարածվեն ֆինանսական, պաշտպանական եւ էներգետիկ հատվածի վրա, ինչպես նաեւ նախատեսեն ակտիվների սառեցում եւ մուտքի արգելք սահմանեն այն անձանց դեպքում, որոնց կասկածում են Ուկրաինայի ճգնաժամի հետ կապ ունենալու մեջ:
Անանունության սկզբունքով պետական պաշտոնյան հայտարարել է, որ մի շարք դաշնակիցներ միացել են ԱՄՆ-ին՝ Ուկրաինային ոչ ռազմական պաշտպանական մատակարարումներ կատարելու հարցում: ՆԱՏՕ-ի անդամ մյուս դաշնակիցներն էլ, ըստ նրա, պատրաստ են նոր առաջարկներ ներկայացնել:




























