Իսրայելցի գիտնականները հայտարարել են, որ Մեռյալ ծովը 35 տարի հետո կարող է անհետանալ երկրի երեսից։
Հորդանան գետի ջրային պաշարների ոչ ռացիոնալ օգտագործման հետեւանքով Մեռյալ ծովը կարող է ցամաքել։ Այս պահին Մեռյալ ծովի մոտակայքում կարստային ձագարներ են գոյացել, որոնց բազմացումը շարունակվում է, գրում է Informing-ը։
Բացի այդ ծովի ջրի մակարդակը նվազում է տարեկան մոտ 1 մետրով։ Գիտնականները կարծում են, որ դրա պատճառը Մեռյալ ծով թափվող Հորդանան գետի ջրային պաշարների ոչ ռացիոնալ օգտագործումն է։
Այս կապակցությամբ իրենց անհանգստությունն են հայտնել Իսրայելը, Հորդանանը, Պաղեստինը, որոնք անսովոր լճի ցամաքելու դեմ պայքարող հատուկ խումբ են ստեղծել։





























