Գիտնականները կոչ են անում քաղաքի բոլոր ազատ տեղերը լցնել բուսականությամբ: Փենսիլվանիայի համալսարանի աշխատակիցների կարծիքով, դա թույլ կտա ամրապնդել քաղաքացիների առողջությունը: Ապացուցված է, որ եթե մարդը քայլում է բուսականության կողքով, նրա մոտ նվազում է սրխփոցների հաճախականությունը, հաղորդում է Zee News-ը:

Իսկ սրտխփոցների հաճախականությունը սթրեսի լավ ցուցանիշ է: Բացի այդ, հայտնի է, որ քաղաքների բնակիչները հաճախ են տառապում սթրեսից: Հնարավոր է, դրա պատճառը քաղաքային միջավայրի ոչ գրագետ կազմակերպումն է: Սթրեսիային գործոնի առկայությանն ի պատասխան սիմպատիկ նյարդային համակարգը ադրենալին է արտազատում, եւ այն ստիպում է սրտին ավելի արագ բաբախել, հաղորդում է MedDaily-ն:

Սրտխփոցները կարող են արագանալ նյարդայնացնող միջավայրից, ասենք քաղաքի ընդհանուր գորշությունից: Իրավիճակը շտկելու համար լուրջ ներդրումների կարիք չկա. Մի փոքր կանաչի առկայությունը քաղաքում ունակ է արմատապես փոխել բնակիչների վիճակը: Մասնագետները մտադիր են շարունակել հետազոտությունը՝ հավելելով այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կարտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը եւ ճնշումը: