Բրիտանացի հեռուստահաղորդավար եւ պատմական թեմաներով գրքերի հեղինակ Բամբեր Հասքոյնը պատահաբար դարձել է West Horsley Place առանձնատար միակ ժառանգորդ եւ փորձում է միջոցներ գտնել այն վերանորոգելու համար:
Սուրեյ կոմսությունում գտնվող 11-րդ դարուկ մառուցված 50-սենյականոց առանձնատունն իսկական լեգենդ է: Ժամանակին դա պատկանել է բանաստեղծ, Եղիսաբեթ I թագուգու սիրելի գրող Վալթեր Ռելիին, իսկ նրան անցել է հերցոգուհի Ռոքսբուրգից՝ Գեորգ V թագավորի գեղեցկուհի կնոջից՝ Մարիայից, գրում է The Daily Mail-ը:
Հիմա Գասքոյնը լուրջ խնդրի առջեւ է կանգնել՝ ինչպես պահպանել այդ հրաշալի տունը, քանի որ այն գտնվում է սարսափելի վիճակում եւ շտապ վերանորոգման կարիք ունի:
Գասքոյնը, ով 25 տարի շոու է վարել BBC-ում, անսպասելիորեն ժառանգել է առանձնատունը իր ծեր մորաքրոջ մահից հետո: Գասքոյնը եւ նրա կինը մտադիր են աճուրդի հանել առանձնատարնը գտնվող զարդերը, կտավները, որից ստացված գումարներով կկարողանան վերանորոգել տունը:





























