Լոս Անջելեսում աճուրդի է հանվել Հիտլերի վրձնին պատկանող ջրաներկով նկարը, որտեղ պատկերված է ծաղիկներ՝ ծաղկամանով, հաղորդում է The Guardian-ը:

Հիտլերն այն նկարել է 1912-ին, Վիեննայում: Կտավը վաճառվել է հրեա արտ-դիլեր Սամուել Մորգենշտերնին, որը նացիստների իշխանության տարիներին մահացել է Լոդզիի գետտոյում:

Հիտլերի ձեռքով նկարված նկարի մեկնարկային գինը 30 հազար դոլար է, հաղորդում է Gazeta-ն: