Չիլիի իշխանությունները հայտարարել են անտառային հրդեհների «կարմիր» մակարդակի տագնապի մասին։ Հրդեհը սպառնում է դարերով կանգուն մնացած ծառերին։

Հրշեջներն արդեն մի քանի շաբաթ երկրի հարավում պայքարում են կրակի դեմ։ Այս շրջանում երաշտը շարունակվում է 8 տարի։

Հրդեհը կլանել է մի քանի հազար հա տարածք, այդ թվում՝ Անդերի զբոսայգին, որտեղ աճում են դարավոր սոճիներ՝ հայտնի «կապիկի  գաղտնիք» անունով, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Նախագահ Միշել Բաչելետի խոսքով՝ երկրում երաշտը հասել է կրիտիկական մակարդակի։ Նախագահը հայտարարել է, որ միլիոնավոր դոլարներ է հատկացրել ստորգետնյա ջրերի հայթայթման  եւ խմելու ջրի համար աղազատիչ սարքավորումների ձեռքբերման համար։

Գիտնականները պնդում են, որ Չիլիում երաշտը պայմանավորված է կլիմայական փոփոխություններով։