Հրազդանի ջէկ -ում շինարարական աշխատանքների ժամանակ չորս չինացի է զոհվել։ Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանն տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշտարակի վրա նորոգման աշխատանքների ժամանակ։ Չորս չինացի մասնագետներ ցած են ընկել 30-35 մետր բարձրությունից։



























