Այսօրվա բջջային հեռախոսների նախահոր ծննդյան օրը ընդունված է համարել 1973թ. ապրիլի 3-ը։
Համեստ ամերիկացի գյուտարար Մարտին Քուփերը աշխարհին ներկայացրեց իր նորարարությունը՝ շարժական հեռախոսի սարքը, որի գաղափարի վրա նա աշխատում էր վաղուց։ Այն ուներ 10 մատնաչափ երկարություն (25 սմ) եւ կշռում էր 849 գրամ։ Այդ սարքը իր տեղը գտավ հարուստ ամերիկացի մեքենաներում՝ չնայած ալեհավաքի եւ հիմքի մեծ քաշին, գրում է Calend-ը։
Հետագայում իրադարձությունները զարգացան կայծակնային արագությամբ։ Արդեն 10 տարի անց Motorola շուկան լցրեց DynaTAC 8000X մոդելներով։ Դրանք առանց լիցքավորման աշխատում էին մեկ ժամ եւ հիշողության մեջ պահում էին 30 հեռախոսահամար։
Բջջայինի հաջորդ դարաշրջանը առանց կոճակների հեռախոսների արտադրությունն էր։ IBM Simon Personal Communicator-ը ուներ սենսորային էկրան։ Գրեթե 900 դոլարով օգտատերը կարող էր ոչ միայն զանգ կատարել այլ նաեւ ֆաքս ուղարկել եւ սարքում գրառել կարեւոր տեղեկություններ։ Ժամանակի ընթացքում հեռախոսները կորցրեցին իրենց մեծ չափերը եւ դարձան ավելի հզոր իրենց հնարավորություններով։





























