Մարտի վերջին օդերեւութաբաններն օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան են արձանագրել՝ +17.5 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Նախկինում մարտի վերջին նման եղանակ երբեք չի եղել:

Ջերմաստիճանի այս ցուցանիշն արձանագրել են արգենտինացի օդերեւութաբանները, սակայն Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունն առայժմ չի հաստատել ռեկորդը:

Ըստ ZN-ի, Անտարկտիդայում ամենաբարձր ջերմաստիճանն արձանագրվել է 2015 թվականի մարտի 24-ին, արգենտինական Էսպերանսա գիտական կայանում:

Անտարկտիդայում ջերմաստիճանի նախորդ ռեկորդը գրանցվել է 1961 թվականի ապրիլի 24-ին, երբ Էսպերանսայում +17.1 աստիճան է գրանցվել: 1900-ից մինչեւ 2011 թվականն Անտարկտիդայի թերակղզում միջին ջերմաստիճանն ավելացել է 2.8 աստիճանով: