Մեծ Բրիտանիայում մահացել է 104-ամյա կնոջ մարմին ունեցող դեռահաս Հեյլի Օքինսը, գրում է The Telegraph-ը։ Աղջիկը տառապում էր Հաթչինսոն-Հիլֆորդի համախտանիշով, որն առաջացնում է օրգանիզմի վաղաժամ ծերացում։

Պարբերականը նշում է, որ Օքինսը ասել է, թե 13 տարուց ավել չի ապրի։ Դեռահասը ապրել է 17 տարի։ Աղջկա մայրը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դուստրը մահացել է իր ձեռքերում։

Աղջկա մասին փաստագրական ֆիլմ էր նկարահանվել, իսկ 14 տարեկանում աղջիկը ինքնակենսագրական վեպ էր հրապարակել։ Օքինսը ճանապարհորդել է աշխարհով մեկ, հանդիպել արքայազն Չարլզին, Քայլի Մինոուգին եւ իր կուռք Ջասթին Բիբերին, գրում է Gazeta-ն։