Գերմանական հակաիսլամիստների Pegida կազմակերպության բրիտանական մասնաճյուղը Լոնդոնում կազմակերպել է իր առաջին բողոքի ակցիան, հաղորդում է The Independent-ը։

Միջոցառման նպատակը «արմատական իսլամի եւ սահմանային վերահսկողության թուլացման կործանարար ազդեցության մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է», ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Pegida-ի ակտիվիստները Մեծ Բրիտանիայի ազգային դրոշներով անցել են Լոնդոնի փողոցներով եւ հասել Դանինգ Սթրիթ, որտեղ գտնվում է Բրիտանիայի վարչապետի նստավայրը, հաղորդում է Gazeta-ն։

Ոստիկանությունը ստիպված է եղել շղթա կազմել, որպեսզի կանխի Pegida-ի մի քանի հարյուր ակտիվիստների եւ նրանց ընդառաջ եկող հակաֆաշիստների բախումը։