Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան առաջարկել է դպրոցների համար կաշառակերության դեմ պայքարի մասին ուսումնական ծրագիր մշակել։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Տաջիկստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը նման նախաձեռնության հանդես է եկել երկրի Կրթության նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ։
Ռասուլզոդովը կարծում է, որ կաշառակերության եմ պայքարին նվիրված առանձին ուսումնական մոդուլը կօգնի անչափահասների շրջանում կանխել հանցագործությունները։
Այս պահին առաջարկը գտնվում է ուսումնասիրության փուլում եւ բազմակողմանի վերլուծություններից հետո կընդգրկվի դպրոցական ծրագրում։




























