Նորվեգացի երգեհոնահարուհի Նինա Իրսլինգերը երգեհոն նվագելու երկարատեւության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա երաժշտական գործիքի առջեւ նստել է 60 ռուբլի: Շատ շուտով նրա ռեկորդը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
Երգեհոնահար կնոջ խոսքով՝ ինքը որոշել է այդ ռեկորդը սահմանել իր 60-ամյակի առթիվ: Նա նվագելն ընդհատել է միայն ջուր խմելու եւ ուտելու համար, իսկ ամենածանրը եղել է անքուն մնալը: Երկու օր շարունակ կինը քնել է 35 րոպե, հաղորդում է Planet-today-ը:
Նրա խոսքով՝ կնոջն անընդհատ ոգեւորել են հարազատները, ընկերները, նաեւ Արենդալ քաղաքի եկեղեցու այցելուները:
Նորվեգուհին կատարել է բրիտանական The Beatles եւ Bee Gees խմբերի, ամերիկացի երգիչ Prince-ի եւ նորվեգա-իսլանդական Secret Garden դուետի ստեղծագործությունները:





























