Մեծ Բրիտանիայում հունիսին առաջին անգամ կհրապարակվի Վիկտորյա թագուհու՝ 10 տարեկանում գրած գիրքը։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Ինչպես նշում է պարբերականը, այդ ստեղծագործությունը թույլ կտա ընթերցողներին ավելի շատ բան իմանալ ապագա միապետի կենդանի երեւակայության մասին։

Գրքի բնօրինակը, որը կոչվում է «Էլիս Լեյզելսի արկածները՝ հեղինակած Ալեքսանդրինա Վիկտորյայի կողմից 10 տարեկան եւ երեք քառորդ հասակում», պահվում է Վինձորի թագավորական արխիվում։ Գրքի հերոսը 12-ամյա մի աղջնակ է, որին նրա հոր 2-րդ ամուսնությունից հետո ուղարկում են դպրոց պանսիոնատ, փոխանցում է Gazeta-ն։

Պարբերականը նշում է, որ նախկինում Վիկտորյա թագուհու օրագրերից  հրապարակված դրվագները բեստսելեր են դարձել։ Նոր գրքի հրատարակմամբ զբաղվում է թագավորական հավաքածուների հիմնադրամը։