Disney ընկերությունը «Պինոկիո» մուլտֆիլմի մոտիվներով ֆիլմ է նկարահանելու: Այս մասին գրում է Deadline-ը: Սցենարը գրելու է Փիթեր Հեջեսը:

Disney-ի «Պինոկիո» անիմացիոն ֆիլմը, որը նկարահանվել է իտալացի գրող Կառլո Կոլոդիի «Պինոկիոյի արկածները. փայտե տիկնիկի պատմություն» գրքի հիման վրա, թողարկվել է 1940 թվականին եւ երկու «Օսկար»-ի արժանացել:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Պինոկիոյի պատմությունը բազմաթիվ ֆիլմերի եւ անիմացիոն ժապավենների հիմք է հանդիսացել: Այժմ «Պինոկիո»-ի իր տարբերակն է մշակում Գիլյերմո դել Տորոն: