Ուղիղ երկու տարի անց 2012թ. հուլիսի 27-ին կմեկնարկեն Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերը: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում այդ կապակցությամբ բացվել է Խաղերի պաշտոնական ապրանքների առաջին խանութը:

Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն արդեն դիմել են մարզասերներին` խնդրելով պաշտոնապես նշել տոմս գնելու ցանկությունը: Տոմսերը վաճառքի կհանվեն հաջորդ տարի, թեեւ արդեն գրանցվել է 1,4 միլիոն ցանկացող: Տոմսերի քանակը կազմելու է ութ միլիոն: