Ռուսաստանի ԱԻՆ-ը հրապարակել է Իգարկայի մոտ տեղի ունեցած ավիավթարի զոհերի անունները:

«Կատեկավիա» ընկերության ԱՆ-24 ինքնաթիռը կործանվել է օգոստոսի 2-ին, ժամը 21:30-ին: Այն չվերթ էր կատարում Կրասնոյարսկից Իգարկա եւ վայրէջքի ժամանակ կործանվել է թռիչքուղուց 700 մետր հեռավորության վրա: Ինքնաթիռում 15 մարդ է եղել:

Զոհվել են Ռիգինա Բոգդինայտեն (ուղեկցորդուհի) եւ ուղեւորներ Անաստասիա Իգնատեւան, Գենադի գոլդինը, Դենիս Աղջոյանը (1985թ. ծնված), Սերգեյ Վարիպովը, Ռաիսա Անդրոսովան, Մաքսիմ Կորոտաեւը, Ալեքսանդր Ուրկինեեւը, Անդրեյ Տիտենկոն, Աննա Վինոգրադովան, Սերգեյ Իսակովը:  Անձնակազմի հրամանատար Նիկոլայ Կոզլովը, երկրորդ օդաչու Իգոր Կաբանովը, բորտմեխանիկ Եվգենի Պերտունինը կենդանի են մնացել: