Օգոստոսի կեսին Սանկտ-Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի արբիտրաժային դատարանը քննարկելու է Արամ Գաբրիելյանովի News Media Rus-ի հայցն ընդդեմ  «Վկոնտակտե» սոցիալական ցանցի: Այդ մասին ասված է դատարանի կայքում:

Ինչպես գրում է «Վեդոմոստին», News Media Rus-ը սոցցանցում իր կոնտենտի ապօրինի օգտագործման հարյուրավոր դեպքեր է արձանագրել, մասնավորապես՝ տեսահոլովակների: Հրատարակչական տան գործադիր տնօրեն Աշոտ Գաբրիելյանովը նշել է, թե հայցում խոսքը գնում է միայն մեկ՝ 200 տանկերի հոլովակի մասին, որ լքված են Եկատերինբուրգի անտառներում: Այդ հոլովակի համար հայցվորը ցանկանում է 100 հազար ռուբլի ստանալ:

Նման մի հայց էլ հուլիսի վերջին ներկայացրել է «Զվեզդա» հեռուստաալիքը: «Վկոնտակտե»-ն առաջին անգամ չէ, որ դատվում է նման քայլերի համար: Նախկինում ցանցի ներկայացուցիչները պնդում էին, որ պատասխանատվություն չեն կրում իրենց սպառողների տեղադրած հոլովակների համար: