Մասնագետները հետազոտություն են անցկացրել՝ նպատակ ունենալով պարզել ԱՄՆ-ում ավելորդ քաշ ունեցող մարդկանց թիվը: Պարզվել է՝ ներկայում կանանց 60%-ն ու տղամարդկանց 75%-ն ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ ճարպակալում ունի:

Գիտնականների խոսքով, ընդամենը 20 տարի առաջ պատկերն այդքան էլ սարսափելի չէր: 1988-1994 թվականներին հավաքված վիճակագրության համաձայն, տղամարդկանց 63%-ն ու կանանց 55%-ն ավելորդ քաշ ուներ:

Ըստ Informing-ի, 2007-2012 թվականներին անցկացված հետազոտությունն էլ ցույց էլ տվել, որ տարբեր ազգության եւ ռասայի պատկանող 15 հազար ամերիկացիների շրջանում ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցողների թիվը զգալիորեն աճել է:

Մասնագետները նշում են այս միտումը եւ զգուշացնում, որ ավելորդ կիլոգրամները կարող են մի շարք խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպիսիք են, օրինակ, հիպերտոնիան, սրտային անբավարարությունը, շաքարախտը, քաղցկեղի որոշ տեսակները: