The Wall Street Journal եւ The Guardian պարբերականները հրապարակել են Հարփեր Լիի «Գնա պահակ դիր» նոր գրքի առաջին գլուխը։
Գրքի տեքստային եւ աուդիո տարբերակները հասանելի են օնլայն, գրում է Gazeta-ն։ Աուդիոգիրքը կարդում է Ռիզ Ուիզերսթոունը։
Ինչպես հայտարարել է HarperCollins ամերիկյան հրատարակչությունը, Հարփեր Լիի՝ վերջին 50 տարիների ընթացքում լույս տեսած առաջին գրքի նախնական պատվերները ռեկորդներ են սահմանում։
1960թ. լույս տեսած «Սպանել ծաղրասայրակին» սիքվելի գործողությունները կատարվում են անցյալ դարի 50-ական թթ.։ «Գնա պահակ դիր» վեպի գլխավոր հերոսները՝ փաստաբան Աթիքուս Ֆինչի ու նրա դուստր Սքաութի կյանքը ներկայացվում է առաջին գրքում ծավալվող իրադարձություններից 20 տարի անց։





























