Օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (Աբովյան 2) տեղի կունենա Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն սփյուռքահայ գործիչներ, համայնքների ղեկավարներ և կրթության ոլորտի պատասխանատուներ:
Խորհրդաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:



























