Toshiba-ի գործադիր տնօրեն Հիսաո Տանական տնօրենների խորհրդի այլ աշխատակիցների հետ միասին այս տարվա սեպտեմբերին կլքի իր պաշտոնը։ Այս մասին հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրները։
Ընկերությունը հատուկ հանձնաժողով է վարձել, որը հետաքննել է ընկերության հաշվապահական հաշվառման խնդիրները։ Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ թղթի վրա ներկայացված՝ ընկերության ավելի քան 1.4 մլրդ դոլար եկամուտը 3 անգամ ուռճացված է եղել նախապես հայտարարագրված 405 մլն դոլարի համեմատ, փոխանցում է Gazeta-ն։
Այլ աղբյուրները հայտնում են, որ այդ գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկած է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Հիսաո Տանակայի ուսերին։





























