Օգոստոսի 17-ին ժամը 11-ին  ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի կունենա «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» մեթոդական ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՆ մամուլի ծառայությունից, շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինան: