Ամբողջ կյանքում սուպերմեքենայի մասին երազած չինացի աշխատակիցը մի օր հասկացել է, որ այն ստանալու միակ տարբերակը սեփական ձեռքերով կառուցելն է: Իհարկե, նրա կառուցած սուպերմեքենան տարբերվում է միայն օրիգինալ դիզայնով, քանի որ նրա բնութագրերը հեռու են «սուպեր» բառից:
Ապակու գործարանի Չեն Յանկսի անունով 27-ամյա աշխատակիցը որոշել է իրագործել երազանքը ապակու և փոքրի էլեկտրոշարժիչի օգնությամբ: Այն ինչ նրա մոտ ստացվել է, քիչ է կշռում, բայց շարժիչի հզորությունը բավականացնում է միայն 40կմ/ժամով ընթանալու համար:
Ցավոք, Չեն Յանսկին չի կարող իր ստեղծագործությամբ ընթանալ չինական ճանապարհներով: Քանի որ ավտոմեքենայի արտադրությամբ այդ երկրում կարող են զբաղվել միայն լիազորված ընկերությունները, բացի այդ նման ավտոմեքենան չի համապատասխանում անվտանգության մի շարք չափանիշների:





























