Շանհայի Youxia Motors ընկերությունը ծրագրում է հուլիսի 26-ին ներկայացնել նոր էլեկտրական սուպերմեքենան՝ Youxia One անվանումով։ Հրապարակվել են նաեւ այդ մեքենայի առաջին լուսանկարները։

CarNewsChina-ի փոխանցմամբ, սկզբում ընկերությունը ներկայացնելու է միայն նախատիպը, իսկ սերիական մոդելը կթողարկվի հաջորդ տարի։ Կուպեն կստանա Tesla Model S-ի էլեկտրոնային կենտրոնական համակարգը, նաեւ Android օպերացիոն համակարգով համակարգիչ։

Սուպերմեքենան կառուցվելու է Hyundai Genesis-ի հիմքի վրա, եւ թողարկվել է հինգ օրինակով։ Հայտնի է, որ մեքենայի մեկ լիցքավորմամբ հնարավոր կլինի անցնել 250 կմ։