Օգոստոսի 20-22-ը Կիբեռսպորտի Ազգային Պրոֆեսիոնալ Լիգան կազմակերպում է համակարգչային խաղերի Հայաստանի չորրորդ բաց առաջնությունը: Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային եւ վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի Հայաստանյան նախընտրական փուլը:
Այս տարի առաջնություն պաշտոնական մարզաձեւեր են ընտրված FIFA 10 եւ TrackMania Nations Forever մարզաձեւերը: Երրորդ՝ ոչ պաշտոնական մարզաձեւ է ընտրված Call of Duty:Modern WarFare2 խաղը:
Պաշտոնական մարզաձեւերում հաղթողները հնարավորություն կստանան մեկնելու ԱՄՆ, Լոս-Անջելես՝ մասնակցելու WCG Գլխավոր Եզրափակչին, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը:
Մրցումները կանցնեն «Կոնգրես» հյուրանոցում: Այս տարի մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 600 000 ՀՀ դրամ: Այն կբաշխվի բոլոր 3 մարզաձեւերում առաջին 3 տեղերը գրաված մասնակիցների միջեւ:
Մասնակիցների գրանցումը կատարվում է առցանց՝ մրցումների պաշտոնական կայքում` www.WCG2010.am: Գրանցումը բաց է մինչեւ օգոստոսի 20-ը:
Առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 21-ին` վիճակահանությունից հետո:



























