Եգիպտոսում թույլատրված է ամուսնանալ 18 տարեկանից: Չնայած դրան, երկրում ամուսնությունը խրախուսվում է, հատկապես՝ աղքատ շրջաններում:

Կանանց հարցերի ազգային խորհրդի հրապարակած հետազոտության համաձայն, 2013 թվականին աղջիկների 22%-ն ամուսնացել է մինչեւ 18 տարեկան դառնալը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, անչափահաս կանանց 27%-ն ամուսինների կողմից բռնության է ենթարկվել:

Իրենց դուստրերին վաղ ամուսնացնող ծնողների հիմնական շարժառիթը տղամարդու հարազատների կողմից հարուստ օժիտ տալու ավանդույթն է: