Ոստիկանության Նաիրիի եւ Արաբկիրի բաժինների ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, օգոստոսի 4-ին, ժամը 18.30-ին, խուզարկություն են կատարել 1956 թ. ծնված Վարդան Գ.-ի բնակարանում եւ պատշգամբի բազմոցի միջից հայտնաբերել եւ առգրավել են ինքնաշեն ինքնաձիգ` առանց պահունակի եւ փամփուշտների:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է Նաիրիի քննչական բաժին:

Քննությունը շարունակվում է: