Օգոստոսի 4-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 1958 թ. ծնված Սիրվարդ Մ.-ն հաղորդում է տվել, որ 2010 թ. մայիսի 4-ին, ժամը 14.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, իր համագյուղացին՝ 36-ամյա Արման Մ.-ն, օգտվելով իր բացակայելու հանգամանքից, բաց դռնից մտել է իր բնակարան եւ նախասրահի պահարանից գողացել ոսկե մատանի եւ ականջօղեր` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:





























