Բրիտանական ոստիկանությունը կապ է գտել Թունիսի երկու ահաբեկչությունների՝ Բարդոյի թանգարանի վրա հարձակման եւ Սուս քաղաքի հյուրանոցում զբոսաշրջիկների գնդակահարության միջեւ։ «Գոյություն ունի սերտ կապ հունիսին լողափին տեղի ունեցած գնդակահարությունների եւ մարտին Բարդոյի թանգարանում սպանությունների միջեւ»,- ասված է Սքոթլենդ Յարդի հայտարարության մեջ։

Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ երկու ահաբեկչական ակտերը վկաների ցուցմունքների հիման վրա կարելի է կապել իրար հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ Բարդոյի թանգարանում ահաբեկչությունից զոհվել էր 24 մարդ, իսկ Սուսի լողափում՝ 38 զբոսաշրջիկ, որոնց թվում Մեծ Բրիտանիայի 30 քաղաքացի։