«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը զբոսաշրջիկների համար առցանց-գիդ է հրապարակել, որոնք ցանկանում են այցելել իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներ, հաղորդում է Daily Mail-ը:

Պարբերականի տվյալներով, այն հագեցած է լուսանկարներով, որտեղ խմբավորման անդամները լողում են Տիգրիս եւ Եփրատ գետերում, Մոսուլաքի ավազանում, որը նախատեսված է միայն տղամարդկանց համար:

Ճանապարհորդներին, որոնք կհամարձակվեն այցելել «խալիֆաթ», կառաջարկվի այցելել նաեւ շուկաներ ու անտառներ, հաղորդում է «ԱԻՖ»-ը: