Օգոստոսի 11-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2112»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Գավառի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: