Ոստիկանությունը թուրքական Անկարա քաղաքի օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացու, որը ենթադրաբար ուղեւորվում էր Սիրիա՝ արմատական «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու, հաղորդում է Hurriyet օրաթերթը։
Ոստիկանները ձերբակալել են 49-ամյա Բաքիր Գալիբովին, որը դեռեւս անցած երեկոյան էր Ադրբեջանից հասել Անկարայի Էսենբոգա օդանավակայան, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն չորեքշաբթի օրը։ Նրան ձերբակալելու գործողությունն իրականացվել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել, որ ադրբեջանցին պատրաստվում է Սիրիա մեկնել եւ անդամակցել ԻՊ-ին։ Գալիբովի մոտ իրավապահ մարմինները հայտաբերել են մեծ քանակությամբ դեղամիջոցներ, ինչպես նաեւ 17 զրահաբաճկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Իշխանությունները մտադիր են Գալիբովին արտաքսել բոլոր անհրաժեշտ ձեւականությունների կատարումից հետ, փոխանցում է պարբերականը։





























