Վրաստանի ՆԳՎ-ի եւ Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության աշխատակիցները Սադախլոյի մաքսատանը Հայաստանի քաղաքացու են ձերբակալել հրազեն տեղափոխելու եւ կաննոները  խախտելու համար։

Ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի, 1947 թվին ծնված Ֆրունզիկ Ա․-ն է։

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը  «Սադախլո» սահմանային  մաքսակետով Վրաստան է տեղափոխել «Վալտեր» համակարգի զենք եւ 10 մարտական փամփուշտ, որոնք հանվել են նրան պատկանող մեքենայից։

Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը։ Հետաքննություն է ընթանում սահմանով հրազեն անցկացնելու եւ կանոնները խախտելու փաստով։